Ողջույն Հյուր • Գրանցում • Մուտք • RSS
Երկ, 20.5.2024
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 24 » «Բնության նոր 7 հրաշալիքները»
20.45.34
«Բնության նոր 7 հրաշալիքները»


Շվեյցարական New Open World Corporation (NOWC) կազմակերպությունն ամփոփել է «Բնության նոր 7 հրաշալիքները» ("New 7 wonders of Nature”) համաշխարհային ինտերակտիվ մրցույթի արդյունքները, որ հրապարակված են new7wonders.com կայքում:

Բնության 7 հրաշալիքներն են`

1.Ամազոնիայի արևադարձային անտառները

2. Վիետնամի Խալոնգ ծովածոցը

3. Բրազիլիայի Իգուասու ջրվեժը

4. Հարավային Կորեայի Ջեջու կղզին

5. Ինդոնեզիայի Կոմադո ազգային արգելոցը

6. Ֆիլիպիններում Պուերտո-Պրինցեսա ստորգետնյա գետը

7. Հարավային Աֆրիկայի Սեղան լեռը

Ժողովրդական քվեարկությունը, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող, ավարտվել է նոյեմբերի 11-ին ժամը 11:11 (Երևանի ժամանակով 15:11)։

Հաղթողները ներկայացվել են պայմանական դասակարգմամբ` ըստ այբբենական կարգի: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացված են ձայների նախնական հաշվարկի արդյունքները և չի բացառվում, որ վերահաշվարկներից հետո կարող են փոփոխություններ լինել: Մրցույթի պաշտոնական ամփոփումը կկայանա հանդիսավոր արարողությամբ` 2012 թվականի սկզբին:

Դիտումներ: 580 | Ավելացրեց: Tyom | - Վարկանիշ -: 4.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: