16.37.20 ՏՈՆԵՐն ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ... | |
..Ինձ թվում է,չեմ շտապել:Չգիտես, թե ինչու, այս տարի մի տեսակ ավելի շատ եմ մտածում այդ գեղեցիկ տոնի՝ Ամանորի մասին:Դե, ինձ թվում է՝ բոլորն էլ անհամբեր սպասում են ձմեռ պապին,նվերներին եվ բոլորիս կողմից շատ սիրելի հրավառությանը: Մոտենում են տոները, քաղաքը լցվում է մարդկանցով, ովքեր իրենց խնդիրներով պարուրված՝ փորձում են ստեղծել իրենց ամանորյա տոնը: Մի տոն, որը տարբերվում է բոլորից, ունի խորհրդանիշներ ,և վերջիվերջո ավարտվում է հրաշքներով: Հրաշքներ...Արդյոք գոյությու՞ն ունի այդ բառի տակ իրականություն: Միգուցե ունի, կամ՝ ոչ ։ Ես ձեզ չեմ փորձի ապացուցել ոչինչ, միայն կասեմ մի բան. մի՞թե հրաշք չէ մեր կյանքը, մի՞թե հրաշք չէ այն փաստը, որ մենք ունենք ծնողներ, ընտանիք, շրջապատ, ընկերներ, ովքեր ամեն ինչ անում են մեզ երջանիկ տեսնելու համար: Ես կարող եմ անթիվ թվարկել, բայց ի վերջո ե՞րբ է կարողանալու մեզնից յուրաքանչյուրը գնահատել այդ ամենը... Հրաշքներ լինում են... Լինում են հատկապես Ամանորին... Դուք վստահ եղեք՝ մեծ ցանկության դեպքում դրանք կիրականանան: Հաշված օրերից Ամանորն է՝ լի անակնկալներով ու հեքիաթային տպավորություններով. յուրաքանչյուրս էլ սպասում ենք Ամանորին,յուրաքանչյուրս՝ յուրովի: Ես ամեն դեկտեմբերի 31-ի երեկոյան մի թուղթ եմ վերցնում,վրան գրում այն բոլոր նպատակները, որոնց ուզում եմ հասնել, հետո այդ թուղթը պահում եմ և մոռանում դրա մասին, երբ գալիս է հաջորդ դեկտեմբերի 31-ը վերցնում եմ այն, կարդում և հասկանում ,որ այս տարին էլ զուր չէր և կազմում "երազանքներիս նոր թուղթը": Եկեք բոլորս սպասենք Ամանորյա հրաշքների իրականացմանը, ժպիտով ու խանդավառությամբ դիմավորենք 2014-ը | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||
| |||