Ողջույն Հյուր • Գրանցում • Մուտք • RSS
Շաբ, 4.5.2024
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 27 » Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները ինտերնետի միջոցով
18.49.47
Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները ինտերնետի միջոցով



Նախորդ նյութերից մեկում արդեն տեսանք, թե ինչպես կարող ենք ղեկավարել այլ համակարգիչներ, եթե դրանք գտնվում են լոկալ ցանցի մեջ: Այսօր տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և ղեկավարել այլ համակարգիչներ: Այսինքն օգնել ձեր ընկերներին որևէ համակարգչային խնդրի դեպքում առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագրի իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման ֆունկցիա և այլ հնարավորություններ: Ծրագիրը ոչ կոմերցիոն օգտագործման նպատակների համար անվճար է: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը:





Այն համակարգիչը, որով պետք է կառավարենք մյուս համակարգչին, անվանենք "A", իսկ կառավարվող համակարգիչը՝ "B":




"A" և "B" համակարգիչների վրա բացում ենք ծրագիրը: "B" համակարգչի ծրագրի վրա գեներացվում է ID համար , որը պետք է գրենք "A" համակարգչի partnerID դաշտում: Ընտրում ենք ռեժիմը  (ղեկավարելու համար նշում ենք remote control) և սեղմում Connet to partner: Այնուհետև պահանջվում է գրել գաղտնաբառ, որտեղ պետք է գրել "B" համակարգչում գեներացված գաղտնաբառը: 






Դիտումներ: 2540 | Ավելացրեց: Tyom | - Վարկանիշ -: 0.0/1854
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: