13.23.53 Ջիմ Քերրի: Մտքեր | |
1. Լավ տղաները գալիս են վերջում: 2. Միասեռ ամուսնությունները Միացյալ Նահանգներում օրինական են 6 նահանգներում, իսկ ձիու հետ սեքսը 13: Շատ լավ աշխատանք է Ամերիկա: 3. Եթե դուք ոչինչ չեք անում` նշանակում է որ առջևում կամ անորոշությունն է, կամ այն, ինչից որ դուք ափսոսում եք: 4. Փառքի հակառակ կողմը? Չի կարելի գողանալ սուպերմարկետներում, եթե նույնիսկ շատ եք ուզում: 5. Ինձ մոտ կյանք չէ, այլ խենթի երազ: 6. 50 տարեկանը դեռ վախենալու չէ: 7. Սթիվ Ջոբսը հիանալի մարդ էր: Նա կապրի իմ կյանքի կոշտ սկավառակում հավերժ: 8. Հուսահատությունը անհրաժեշտ բաղադրիչ է համարվում, ինչ-որ բան սովորելու կամ ինչ-որ բան ստեղծելու համար: 9. Ես ապրում եմ հետևյալ սկզբունքով. «հավատալ — պնդել — երազել». 10. Եթե դուք ունեք տաղանդ, այն ձեզ կփրկի: 11. Ես սիրում էի այն կանանց, որոնց աչքերում զայրույթ կար: Միգուցե ես նրանց երջանիկ էի ուզում դարձնել: 12. Հնարավոր է որոշ մարդիկ ինձ կփորձեն սահմանափակել, սակայն ես ինձ երբեք չեմ սահմանափակում: 13. Եթե գործերը վատ են` մնում է միայն ժպտալ: 14. Եթե դուք հրաժարվեք ձեր երազանքից` Էլ ինչ կմնա?: 15. Խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե խմել հաբերով: 16. Սերը երբեք կատարյալ չի լինում: Ես չեմ ցանկանում ջնջել այն իմ կյանքից: Ես սիրում եմ իմ ցավը: Նա իմ ընկերն է: 17. Մեզանից շատերը ունեն խենթ բարեկամներ, սակայն մեզանից շատերը նրանց աչքին ենք խենթ երևում: 18. Եթե մենք խոզերին լավ վերաբերվեինք` խոզի գրիպ չէր լինի: 19. Յուրօրինակությունը շատ կարևոր բան է: 20. Եթե մարդը իր մասին շատ է խոսում` նա սկսում է նմանվել ամբողջական հետույքի: 21. Ներկա պահին ես չեմ ընդունում ալկոհոլ, թմրանյութեր, և նույնիսկ սուրճ: Ես այնքան մաքուր եմ, որ պատրաստ եմ մահանալ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |