Ողջույն Հյուր • Գրանցում • Մուտք • RSS
Շաբ, 4.5.2024
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » խաղատան դիմաց մերկասառույցի պատճառով բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ
22.34.25
խաղատան դիմաց մերկասառույցի պատճառով բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի 
ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում
 մերկասառույցի պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի` «
Շանգրի Լա» խաղատան դիմացից մինչև Արծիվի արձան ընկած 
տարածությունում, բախվել են 40-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Ինչպես վթարից վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
 նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության
 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցների կողմից դադարեցվել է։
 Դեպքի վայր են ժամանել մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարվել են «Լեքսուս», «ԲՄՎ» «Մերսեդես»,
«Վազ 2121», շտապօգնության և մի քանի մանկինշի ավտոմեքենաներ։ Վ
թարի հետևանքով, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առավոտվանից ճանշինի 
պատասխանատուները ոչ մի աշխատանքներ չեն կատարել 
մերկասառույցը վերացնելու համար։ Ճանապարհին չի լցվել ո՛չ աղ, ո՛չ ավազ։
Դիտումներ: 13111 | Ավելացրեց: Tyom | - Վարկանիշ -: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: